Ավարտվեց Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի հանդիպումը, որում «Ռեալը» արտագնա խաղում ուժերը չափեց «Արանդինայի» հետ։
Հանդիպումը կայացավ Արանդա դե Դուերոյում և ավարտվեց Մադրիդի «Ռեալի» հաղթանակով՝ 3-1 հաշվով։
54-րդ րոպեին Խոսելուն բացել է հանդիպման հաշիվը՝ 11 մետրանոց հարվածով։ Մեկ րոպե անց Բրահիմ Դիասը ամրապնդեց հյուրերի առավելությունը։ Ավելացված ժամանակում Ռոդրիգոն երրորդ գոլը խփեց մադրիդցիների կազմում:
Այսպիսով, «Ռեալը» դուրս եկավ Իսպանիայի գավաթի մրցաշարի 1/8 եզրափակիչ։