Այսօր՝ հունվարի 6-ին, կայացավ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի հանդիպումը, որում հանդիպեցին «Էլչեն» ու «Ժիրոնան»։
Թիմերը խաղացել են Իսպանիայի Էլչե քաղաքի մարզադաշտում։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ հօգուտ հյուրերի։
37-րդ րոպեին Դեյլի Բլինդը բացեց հանդիպման հաշիվը։ 67-րդ րոպեին Յան Կոուտոն կրկնապատկեց «Ժիրոնայի» առավելությունը:
Այսպիսով, կատալոնական ակումբը դուրս եկավ մրցաշարի 1/8 եզրափակիչ։