Ավարտվեց Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի հանդիպումը, որում հանդիպեցին «Լուգոն» և Մադրիդի «Ատլետիկոն»։
«Ատլետիկոն» հաղթանակ տարավ 3-1 հաշվով։ Մադրիդցիները դուրս են եկել մրցաշարի հաջորդ փուլ։
Հանդիպման երկրորդ րոպեին «Ատլետիկոն» առաջ անցավ հաշվի մեջ. գոլի հեղինակ դարձավ հարձակվող Անխել Կորեան։ Սակայն դեռ ընդմիջումից առաջ «Լուգոյին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը հարձակվող Լեանդրո Անտոնետիի գոլի շնորհիվ։
66-րդ րոպեին «Ատլետիկոն» կրկին առաջ անցավ հաշվի մեջ. գոլի հեղինակ դարձավ Մեմֆիս Դեպայը: Ութ րոպե անց հոլանդացի հարձակվողը դուբլի հեղինակ դարձավ։
Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 3-1 հօգուտ մադրիդյան ակումբի։