«Ալ -Ահլիի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն այս ձմռանը չի հեռանա սաուդյան ակումբից՝ չնայած դժգոհ է Մաթիաս Ջեյսլի գլխավորած թիմում իր դիրքից։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ ներկայումս Եվրոպայում ոչ մի ակումբ պատրաստ չէ 32-ամյա հարձակվողին առաջարկել այն աշխատավարձը, որը նա ստանում է «Ալ-Ահլիում»։
























































