Չիլիացի հարձակվող Բեն Բրերետոնը վարձավճարով իսպանական «Վիլյառեալից» տեղափոխվել է անգլիական «Շեֆիլդ Յունայթեդ»: Այս մասին հայտնում է «Շեֆիլդի» պաշտոնական կայքը։
Վարձակալության պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը։
Ֆուտբոլիստը խոսել է իր տեղափոխության մասին։
«Երբ ես լսեցի, որ հետաքրքրություն կա, խոսեցի մի քանի հոգու հետ, և մենք արագ համաձայնության եկանք: Ես իրականում չէի խաղում Իսպանիայում, և նրանք ինձ ասացին, որ կարող եմ վարձավճարով գնալ: Այնպես որ, հիանալի է հիմա լինել Անգլիայում՝ այսպիսի մեծ ակումբում։
Ես հեռախոսով խոսեցի Քրիս Ուայլդերի հետ։ Այստեղ տեղափոխվելը հիանալի է ինձ համար, Պրեմիեր լիգայում խաղալը մի բան է, որի մասին երազում ես մանկուց»,- ասել է Բրերետոնը: