Փարիզի քաղաքապետի առաջին տեղակալ Էմանուել Գրեգուարը դիմել է «Պարի Սեն Ժերմենի» ղեկավարությանը՝ «Պարկ դե Պրենս» արենայի վաճառքի շուրջ բանակցությունները վերսկսելու խնդրանքով։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ Փարիզի քաղաքապետարանը վստահ է, որ փարիզյան ակումբի ղեկավարության հետ կարելի է համաձայնության հասնել։ Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերին ՊՍԺ-ն փորձել էգնել «Պարկ դե Պրենս»-ը, որտեղ փարիզցիներն անցկացնում են տնային հանդիպումները, և քաղաքային իշխանություններին առաջարկել է 40 միլիոն եվրո, այնուհետև կողմերին չի հաջողվել համաձայնության գալ։
Նախօրեին՝ հունվարի 3-ին, Լուիս Էնրիկեի թիմը նվաճել է Ֆրանսիայի Սուպերգավաթը՝ եզրափակչում սեփական դաշտում 2։0 հաշվով հաղթելով «Թուլուզին»։ Փարիզցիները Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում են՝ 17 տուրից հետո վաստակելով 40 միավոր։