Մադրիդի «Ռեալը» ֆուտբոլային աշխարհում առաջիններից մեկն էր, որը տուժեց կորոնավիրուսից։ Բասկետբոլային թիմի խաղացողներից մեկի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո ակումբը կարանտինի մեջ է։
Թե՛ ֆուտբոլային, թե՛ բասկետբոլային թիմի խաղացողները ինքնամեկուսացման մեջ են իրենց տներում։ «Արքայական» ակումբի Twitter-յան էջում մի տեսանյութ է հրապարակվել, որով կոչ է արվում բոլորին մնալ տանը։
«Ինչպես ասում էր մեր շատ սիրելի Ալֆրեդո դի Ստեֆանոն․ «Ոչ մի ֆուտբոլիստ ավելի լավը չէ, քան ամբողջ թիմը միասին»։ Հիմա իրավիճակը նույնն է։ Մենք բոլորս մեկ թիմ ենք ու պետք է հասկանանք դա։ Իրականում ամեն ինչ շատ պարզ է։ Մնացե՛ք տանը։ Սա բոլորիս պատասխանատվությունն է։ Ես մնում եմ տանը»,-տեսանյութի սկզբում ասում է Ռամոսը։
Այնուհետև նրա կոչին միանում են բասկետբոլի և ֆուտբոլի թիմի մի շարք խաղացողներ՝ ասելով․ «Այս խաղը խաղում են տանը։ Սա բոլորիս պատասխանատվությունն է։ Ես մնում եմ տանը»։
TODOS JUNTOS@RealMadrid 🤝 @RMBaloncesto#YoMeQuedoEnCasa | #StayHome pic.twitter.com/YM8rcACFoQ
— Real Madrid C.F.⚽ (@realmadrid) March 15, 2020