«Ռեալը» նախատեսում է ամռանը բաժանվել իր հարձակվող Լուկա Յովիչից։ Ֆուտբոլիստը ներկա պահի գտնվում է «Նապոլիի» դիտակետում, ուստի Իտալիա տեղափոխվելը ամենահավանական տարբերակն է խաղացողի համար: Այդ մասին հայտնում է Donbalon-ը։
Այս մրցաշրջանում Յովիչը «Ռեալի» կազմում անցկացրել է 15 խաղ, խփել է 2 գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում:
Հիշեցնենք, որ նախկինում Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը աջակցել էր թիմի Յովիչին։



























































