ՊՍԺ-ն պատրաստվում է բաժանվել հարձակվող Յուգո Էկիտիկեից: Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին, որ «Զենիթը» ցանկանում է 40 միլիոն եվրոյի դիմաց ձեռք բերել Էկիտիկեին։ Սակայն կողմերը համաձայնության չեն եկել գործարքի շուրջ։
Էկիտիկեի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը:
Լիգա 1-ի այս մրցաշրջանում հարձակվողն անցկացրել է ընդամենը մեկ հանդիպում։ ՊՍԺ-ն Ֆրանսիայի գործող չեմպիոնն է.