«Էլչեի» հարձակվող Ժոնաթաս Քրիստիան դե Խեսուսը, որն ավելի վաղ հանդես է եկել «Ռուբինի» կազմում, վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքում:
Անցած շաբաթ ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուսի առաջին ախտանշաններն են ի հայտ եկել. նա շնչառության հետ կապված խնդիրներ ու տենդ է ունեցել: Այն ժամանակ «Էլչեն» չի հաղորդել վարակված ֆուտբոլիստի անունը: Երեկ նա կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Վալենսիայի» պաշտպան Էզեկիել Գարայը ևս վարակվել է կորոնավիրուսով: Բացի ֆուտբոլիստից ակումբում վարակման դեպք է գրանցվել՝ արդեն բժշկական շտաբի աշխատակիցներից մեկի մոտ: