ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման դարպասապահի աշխատանքը համարում է ամենադժվարը ֆուտբոլում։
«Հենց որ դարպասապահը սխալվում է, այդ պահին ամեն ինչ դժվար է դառնում», — ասել է Դոննարուման JDD-ին:
Այս մրցաշրջանում 24-ամյա դարպասապահը բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 հանդիպման, որոնցում բաց է թողել 20 գնդակ։ 17 տուրից հետո ՊՍԺ-ն 40 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: