«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է «Բարսելոնայի» գալիք տարվա նպատակների մասին։ Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում «բլաուգրանան» դարձավ Իսպանիայի Լա լիգայի հաղթող։
«Մեր նպատակները չեն փոխվում. մենք պետք է հնարավորինս շատ միավորներ վաստակենք։ Մենք ցանկանում ենք տիտղոսներ նվաճել։
Այժմ մենք պետք է մի փոքր հանգստանանք և վերադառնանք օպտիմալ ձևի: Մի մրցաշարում մենք հաջող հանդես եկանք, մյուսում՝ ոչ այնքան»,- Չավիի խոսքերն է մեջբերում AS-ը։