«Բրենթֆորդի» հարձակվող Այվան Թոնին հետաքրքրված է «Արսենալ» տեղափոխությամբ: Այս մասին հայտնում է The Independent-ը։
Աղբյուրի համաձայն՝ անգլիացի հարձակվողը ցանկանում է միանալ «զինագործներին», քանի որ ցանկանում է նվաճել Պրեմիեր լիգայի տիտղոսը։ Նշվում է, որ «Չելսին» ու «Տոտենհեմը» շարունակում են պայքարել Թոնիի համար։ «Բրենթֆորդը» պատրաստ է բաժանվել հարձակման գծի առաջատարից ոչ պակաս, քան 80 միլիոն եվրոյի դիմաց:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Թոնին ութ ամսով հեռացվել էր ֆուտբոլից՝ խաղադրույքների կանոնակարգը խախտելու համար։ Ֆուտբոլիստի որակազրկման ժամկետը լրանում է հունվարի 16-ին։