«ՌԲ Լայպցիգը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեյդոն Սանչոյի ծառայություններով։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
23-ամյա խաղացողը չի խաղացել «Յունայթեդում» օգոստոսի վերջից՝ գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ հանրային վիճաբանությունից հետո:
Սեպտեմբերի սկզբին «Մանչեսթեր Յունայթեդի»՝ «Արսենալից» կրած 3-1 պարտությունից հետո, Տեն Հագը հայտարարեց, որ Սանչոն դուրս է մնացել թիմից՝ մարզումների ժամանակ իր վերաբերմունքի պատճառով։ Սակայն Սանչոն անմիջապես արձագանքել է սոցցանցերում հայտարարությամբ և ասել, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել։
Նշվում, որ չի ակնկալվում, որ մոտ ժամանակներս մարզիչը խաղացողին կվերադարձնի թիմ, ուստի ակումբի ղեկավարությունը հույս ունի վաճառել նրան հունվարին։