Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան հայտարարել է, որ բաց կթողնի Եվրո-2024-ը։
«Վնասվածքի պատճառով չեմ մասնակցի Եվրոպայի առաջնությանը: Նախ պետք է վերականգնվեմ հարյուր տոկոսով, և ավելի լավ է կոնկրետ ժամկետներ չնշել։ Եթե բախտս բերի, մայիսին կկարողանամ խաղալ: Բայց այդ ժամանակ ես 100 տոկոսով պատրաստ չեմ լինի մեծ մրցաշարին։
Կարծում եմ, որ ավելի լավ է թիմի համար սա անմիջապես պարզաբանել: Ես չեմ պատրաստվում 80 տոկոսով պատրաստ վիճակում գնալ մրցաշարին, երբ այլ լավ դարպասապահներ ունենք: Հպարտությունս մի կողմ կդնեմ և հունիսին ևս մեկ երկրպագու կլինեմ», — Կուրտուայի խոսքերն է մեջբերում Sporza-ն։
31-ամյա դարպասապահը վնասվածք էր ստացել այս տարվա օգոստոսին։