Ֆուտբոլային աշխարհը և ոչ միայն, կաթվածահար են եղել համաշխարհային նոր վիրուսի՝ կորոնավիրուսի տարածման պատճառով: Արդեն իսկ հետաձգվել են եվրոպական մի շարք առաջնություններ, Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի խաղարկություները ևս դադարեցվել են: ՈւԵՖԱ-ն քննարկում է նաև Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը հետաձգելու տարբերակը: «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի, «Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանիի և մի շարք այլ մարզիկների մոտ հաստատվել է կորոնավիրուսը:
Մարզաշխարհի ներկայացուցիչները միաբերան փաստում են՝ առողջությունն այս պահին ամենակարևորն է, և բոլորիս առաջնային նպատակը պետք է մեր ու շրջապատի առողջության պահպանումն ու վիրուսի ռիսկերը հնարավորինս նվազեցնելը լինի: