Ֆրանսիական «Մարսելի» կիսապաշտպան Դիմիտրի Պայեն ծաղրել է «Լիոնի» նախագահի՝ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունը չեղարկելու առաջարկը, հաղորդում է L’Équipe-ը:
«Նրա թիմը մրցաշարային աղյուսակում 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Պարզ է, թե ինչու է Ժան-Միշել Օլան ցանկանում չեղարկել ընթացիկ առաջնությունը:
Նրան ջերմաչափ է հարկավոր», -ասել է Պայեն:
Հիշեցնենք, որ «Լիոնի» նախագահը առաջարկել էր կորոնավիրուսի պատճառով զրոյացնել Ֆրանսիայի առաջնության արդյունքները և այն չկայացած հռչակել:
Հավելենք, որ Լիգա 1,2-ի առաջնությունները դադարեցվել են կորոնավիրուսի համաշխարհային պանդեմիայի պատճառով: Դրանց վերսկսման ժամկետները դեռ հայտնի չեն: