Իտալական «Սամբդորիան» որոշել է չհրապարակել կորոնավիրուսով վարակված իր ֆուտբոլիստների անունները, տեղեկացնում է Calcio Mercato -ն:
«Կարևորը ՝ տղաների առողջությունն է: Այս բարդ ժամանակներում մենք չենք պատրաստվում անհարկի թեժացնել իրավիճակը: Ամեն ինչ վերահսկելի է:
Մենք հարգում ենք այն մարդկանց, ովքեր քրտնաջան աշխատում են ՝ փորձելով շտկել իրավիճակը: Խնդրում ենք լրատվամիջոցներին հարգել մեր որոշումը»,-ասված է ակումբի պաշտոնական հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվել են ակումբի 5 ֆուտբոլիստներ ՝ Օմար Կոլին, Մորտեն Տորսբին, Օլբին Էկդալը. Անտոնիո լա Գումինան և Մանոլո Գաբիադինին: