Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ Բուկայո Սական Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Լանսի» հետ տնային խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
22-ամյա Սական դարձավ Չեմպիոնների լիգայում երրորդ խաղացողը, ով գոլ ու գոլային փոխանցում կատարեց երեք տնային հանդիպումներում անընդմեջ։
Նախկինում նման ցուցանիշ էին գրանցել միայն Կարիմ Բենզեման և Լուիս Սուարեսը։
Հիշեցնենք, որ «Արսենալը» վեց անգամ գրավել է «Լանսի» դարպասը երեկ կայացած խաղում։