«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ռոջեր Շմիդտը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպման մասին, որում իր թիմը սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Ինտերի» հետ (3:3)։ 51-րդ րոպեին լիսաբոնցիներն առջևում էին 3:0 հաշվով։
«Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ մենք շատ լավ խաղացինք, հատկապես առաջին խաղակեսում: Լավ էինք պահում գնդակը, հաղթում էինք մենապայքարներում, տիրում դաշտի յուրաքանչյուր հատվածում, վտանգավոր պահեր ստեղծում։
Ի վերջո, մենք երեք գոլ խփեցինք։ Վստահաբար կարող եմ ասել, որ այս մրցաշրջանում ոչ մի հանդիպման այդքան արդյունավետ չենք խաղացել»,- Շմիդտի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։