«Կոպենհագենի» մարզիչ Յակոբ Նեյստրուպը մեկնաբանել է իր թիմի՝ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունները։
Հինգերորդ տուրում դանիական թիմը ոչ-ոքի խաղաց Մյունխենի «Բավարիայի» հետ (0-0):
«Առայժմ մենք ուրախանալու ոչինչ չունենք։ Մենք բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի հաջող ավարտենք այն, ինչ սկսել ենք։ Մենք ցանկանում ենք դուրս գալ փլեյ-օֆֆ։ Այժմ ամեն ինչ մեր ձեռքերում է»,- մարզչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Եզրափակիչ տուրից առաջ դանիական թիմն ունի հինգ միավոր և A խմբում զբաղեցնում է երկրորդ տեղը։