«Արսենալի» 6:0 հաշվով հաղթանակը «Լանսի» նկատմամբ ամենախոշորն էր անգլիական թիմի համար, որը երբևէ եղել է ֆրանսիացիների նկատմամբ եվրոպական առաջնություններում:
Նախօրեին՝ նոյեմբերի 29-ին, «զինագործները» «Էմիրեյթս» տնային մարզադաշտում հանդիպեցին «Լսնսի» հետ և վեց անպատասխան գնդակ ուղարկեցին ֆրանսիացիների դարպասը:
Աչքի ընկան Կայ Հավերցը, Գաբրիել Ժեզուսը, Բուկայո Սական, Գաբրիել Մարտինելին, Մարտին Էդեգորը և Ժորժինյոն:
Այս հաղթանակի շնորհիվ Միկել Արտետայի թիմը B խմբում վաստակեց 12 միավոր և Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեց։