Մադրիդի «Ռեալի» 20-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը «Նապոլիի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի խաղում դարձել է գոլի հեղինակ։ Նա դարձավ «արքայական» ակումբի ռեկորդակիր։
Բելինգհեմը թիմի պատմության մեջ առաջին խաղացողն է, ով գոլ է խփում Չեմպիոնների լիգայի իր առաջին չորս խաղերից յուրաքանչյուրում:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-«Նապոլի» հանդիպումն ավարտվել էր իսպանական գրանդի հաղթանակով՝ 4-2 հաշվով։
Բելինգհեմը մադրիդյան գրանդ է տեղափոխվել այս ամառ Դորտմունդի «Բորուսիայից»: Նա երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ մինչև 2029 թվականի կեսերը։