ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդների ցուցակը։
Նոյեմբերի 28-ին և 29-ին կայացան խմբային մրցաշարի 5-րդ տուրի հանդիպումները։
Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներն են Չիրո Իմոբիլեն (2 գոլ), Ժոաո Մարիոն (3 գոլ), Հակիմ Զիեշը (2 գոլ և 1 գոլային փոխանցում) և Ֆիլ Ֆոդենը (1 գոլ և 2 գոլային փոխանցում)
Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը կորոշվի ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի քվեարկությամբ։