«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում «Լանսի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (6:0).
«Ես նույնիսկ չէի երազում այդ մասին, բայց այսօր մենք հնարավորություն ունեինք խմբում զբաղեցնելու առաջին տեղը, և դա արեցինք շատ համոզիչ՝ շատ լավ թիմի դեմ։
Հիանալի է, որ մենք կարողացանք այդպես հաղթել, բայց կարծում եմ, որ տանը մենք հետևողականորեն ցույց ենք տվել, որ գոլ բաց չենք թողնում և շատ գոլեր ենք խփում, դա իսկապես դրական գործոն է:
Ֆուտբոլիստները պետք է ստանան այս փորձը և հավատան, որ մենք կարող ենք դա անել մեծ մրցակիցների դեմ, հիմա սպասենք, իսկ փետրվարին կիմանանք, թե ում հետ ենք հանդիպում և կտեսնենք, թե ինչպիսի մարզավիճակում ենք մենք այդ պահին»,- ասել է Արտետան «Արսենալի» պաշտոնական կայքին: