ՉԼ խմբային փուլի 5-րդ տուրում «Սևիլյան» ընդունել էր ՊՍՎ-ին և 2-3 հաշվով պարտություն կրեց:
Տանտերերի կազմում 24-րդ րոպեին հաշիվը բացեց Ռամոսը, իսկ 47-ին Էն Նեսիրին կրկնապատկեց այն:
66-ին Օկամպուսը 2-րդ դեղին քարտով հեռացվեց դաշտից՝ «Սևիլյային» թողնելով 10 հոգով: Սրանից հետո թիմը 3 գոլ բաց թողեց՝ պարտություն կրելով այս խաղում:
«Սևիլյան» 2 միավորով B խմբի աղյուսակում վերջինն է, իսկ ՊՍՎ-ն 8 միավորով՝ 2-րդը: