«Բարսելոնայի» պաշտպան Ժոաու Կանսելուն խոսել է թիմի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի մասին, որը ով վերջերս է խաղադաշտ վերադարձել վնասվածքից հետո։
«Դե Յոնգը լավագույն կիսապաշտպաններից մեկն է, որին ես երբևէ տեսել եմ: Նա հսկայական տարբերություն է ստեղծում խաղադաշտում, երբ խաղում է: Մենք շատ ուրախ ենք, որ նա վերադարձել է»,- ասել է Կանսելուն «Պորտուի» հետ հաղթական հանդիպումից հետո։
Այս մրցաշրջանում 26-ամյա հոլանդացին Լա Լիգայում անցկացրել է 7 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
Հաղորդվում էր, որ հոլանդացի կիսապաշտպանի հետ պայմանագրի երկարաձգումն այժմ առաջնահերթություն է «Բարսելոնայի» ղեկավարության համար։