«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Սելթիկին» հաղթելուց հետո (2-0) մեկնաբանել է թիմի դուրս գալը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ։
«Այս մրցաշրջանը նախորդի լրիվ հակառակն է. մենք լավ ենք խաղում Եվրոպայում, բայց ոչ առաջնությունում։
Ես սպասում էի նման խաղի։ Մթնոլորտը մեզ ուժ է տալիս, բայց մենք պետք է ուժ գտնենք առաջնությունում ավելի հաջող խաղալու համար»,- մասնագետի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի կայքը։
«Լացիոն» E խմբում 10 միավորով 2-րդ տեղում է և արդեն ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիր։