ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ամփոփել է Չեմպիոնների լիգայի «Նյուքասլի» հետ հանդիպման արդյունքները։
«Դա հիասթափեցնող է: Չես կարող Չեմպիոնների լիգայի խաղում այդքան շատ գոլային պահեր բաց թողնել: Մենք՝ խաղացողներս, պետք է աշխատենք:
Ես գոլ խփելու հնարավորություններ ունեի և պետք է գոլ խփեմ, դա պարզ է: Բոլորը տեսան, որ մենք գերիշխում էինք այս խաղում։
Առաջինը լինելը մեր նպատակն է։ Դորտմունդում պետք է հաղթանակի հասնենք»,- Մբապեի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։