«Նյուքասլի» պաշտպան Կիրան Տրիպյեն ամփոփել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ ՊՍԺ-ի դեմ հանդիպման արդյունքները (1-1).
«Ես իսկապես հպարտ եմ մեր ֆուտբոլիստներով։ Վնասվածքների պայմաններում գալ այստեղ և մեկ միավոր վաստակել՝ դրական բան է։
Հիասթափեցնող է, բայց նաև դրական: Ցանկացած օր մենք կարող ենք մրցակցել լավագույն թիմերի հետ, ինչպես երկու անգամ ցույց տվեցինք ՊՍԺ-ի դեմ խաղում։
Բայց մենք նաև հիասթափված ենք»,- Տրիպյեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։