Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Պորտուին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Խաղի հաշիվը 30-րդ րոպեին բացեց հյուրերի ֆուտբոլիստ Պեպեն։
2 րոպե անց Ժոաու Կանսելուն հավասարեցրեց հաշիվը։ 57-րդ րոպեին Ժոաու Կանսելուի խփած գոլը հաղթանակ պարգևեց կատալոնական թիմին։
«Բարսելոնան» 12 միավորով խմբի առաջատարն է։ «Պորտուն» և «Շախտյորը» 9-ական միավոր են վաստակել։