Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված ՝ ՖԻՖԱ-ն ակումբներին թույլ տվեց խաղացողներին չթողնել միանալ ազգային հավաքականներին: Խոսքը գնում է այն խաղերի մասին, որոնք նախատեսված են այս տարվա մարտին և ապրիլին: Այդ մասին հայտնում է Skysports-ը։
Այս պահի դրությամբ չեղարկվել են մի շարք միջազգային ընկերական հանդիպումներ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուելսը չեղյալ է հայտարարել Ավստրիայի հետ ստուգողական հանդիպումը: