Դանի Ալվեշին կրկին մերժել են ազատ արձակել կալանքից։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպանը կալանքի տակ է 2022 թվականի դեկտեմբերին Բարսելոնայի գիշերային ակումբում կնոջ բռնաբարելու մեղադրանքով։ Նոյեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ դատարանն ավարտել է նախաքննությունը։ Դատախազությունը ֆուտբոլիստի համար պահանջում է 9 տարվա ազատազրկում, իսկ տուժողի համար՝ 150.000 եվրո փոխհատուցում։
Այսօր Բարսելոնայի դատարանը երրորդ անգամ մերժել է Ալվեշին ժամանակավոր ազատ արձակել, ուստի նա կշարունակի մնալ բանտում։
Դատարանի մերժման պատճառը նույնն է՝ դատավորը կարծում է, որ Դանիի ազատ արձակման դեպքում դեռ կա փախուստի վտանգ։
Բացի այդ, դատախազությունը, ի պատասխան Ալվեշի խնդրանքի, նշել է, որ փախուստի վտանգը միայն աճել է դատավարության ավարտին մոտենալու պատճառով։