Արտուրո Վիդալը քննադատել է Ալեխանդրո Գառնաչոյին Կրիշտիանու Ռոնալդուին նմանակելու համար։
Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի «Էվերթոնի» հետ խաղում (3:0) «Մանչեսթեր Յունայթեդի» վինգերը գլխի հարվածով գրավեց դարպասը։ Գոլից հետո Գառնաչոն այն տոնել է մանկունիացիների նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ոճով՝ ցատկելով և ձեռքերն ու ոտքերը տարածելով։
Սա դուր չի եկել «Բարսելոնայի», «Յուվենտուսի», «Բավարիայի» և «Ինտերի» նախկին խաղացող Արտուրո Վիդալին։
«Զարմանալի գոլ։ Միակ վատ բանը, որ ես չեմ հասկանում, այն է, թե ինչու է նա տոնում Կրիշտիանուի նման: Չեմ հասկանում, թե ինչու նա իր ոճով չի նշում ու անուն չի հանում։ Լավ, Ռոնալդուն նրա կուռքն է, բայց Գառնաչոն պետք է անուն հանի: Նա արդեն հիանալի խաղացող է:
Ես հարգում եմ, որ Ռոնալդուն նրա կուռքն է։ Բայց Գառնաչոն պետք է անուն հանի, այլապես հավերժ կմնա ստվերում։ Տոնիր այլ կերպ: Բայց գոլը հիանալի էր»,- ասել է «Ատլետիկո Պարանաենսեի» կիսապաշտպանը Twitc-ի եթերում: