Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետ, հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ արքայական ակումբը մտադիր է իտալացի մասնագետի հետ համագործակցությունը երկարաձգել ևս երկու տարով։ Մադրիդյան ակումբը մտադիր է համաձայնության գալ իտալացի մասնագետի հետ մինչև Սուրբ Ծնունդ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անչելոտին կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը։
Մադրիդի «Ռեալը» 14 տուրից հետո 35 միավորով գլխավորում է Լա լիգայի 2023/24 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակը։