Չավին ասել է, որ աջակցություն է զգում «Բարսելոնայում»:
«Ես լիարժեք աջակցություն եմ զգում ամբողջ ակումբի կողմից: Ես ինձ միայնակ չեմ զգում։ Ամեն օր խոսում եմ նախագահի հետ, կա առավելագույն վստահություն, իսկ Դեկուի հետ՝ բարեկամություն և լիակատար վստահություն։ Նրանք վստահում են մեզ, այո։
Ես ունեմ նախագահի, Դեկուի և անձնակազմի վստահությունը, ովքեր նաև իմ ընկերներն են, այդ թվում՝ եղբայրս։ Ֆուտբոլիստներն աջակցում են ինձ, այնպես որ ես վստահ եմ, որ ամեն ինչ կստացվի»,- «Բարսայի» մարզչի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։