ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է իր կարծիքով իր թիմի կիսապաշտպան Ուսման Դեմբելեի մասին։
«Ես շարունակում եմ պնդել, որ Ուսման Դեմբելեն աշխարհի ամենաազդեցիկ ֆուտբոլիստն է: Նրան չեն անհանգստացնում սխալները։ Նա շարունակում է առաջ շարժվել, սիրում է փորձել։ Նա չի լսում քննադատությունը և միշտ լավ բաներ է ստեղծում»,- Էնրիկեի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում 26-ամյա Դեմբելեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 16 խաղ բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։