«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն պատասխանել է այն հարցին, թե երբ կվերականգնվի այս մրցաշրջանի սկզբում ստացած վնասվածքից։
«Եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա հուսով եմ, որ ես կվերադառնամ խաղադաշտ և կսկսեմ խաղալ «Մանչեսթեր Սիթիում» Նոր տարուց անմիջապես հետո», — ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է City Xtra-ն։
Հիշեցնենք, որ բելգիացի կիսապաշտպանը վնասվածք էր ստացել անցած օգոստոսին «Բարնլիի» հետ Անգլիայի առաջնության առաջին տուրի խաղում, որն ավարտվել էր «Մանչեսթեր Սիթիի» վստահ հաղթանակով՝ 3։0 հաշվով։