Մադրիդի «Ռեալը» պայմանագիր չի կնքի «Գալաթասարայի» հարձակվող Մաուրո Իկարդիի հետ։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ մադրիդցիները հետաքրքրված են 30-ամյա արգենտինացու ծառայություններով։
Ըստ The Athletic-ի լրագրող Գիլերմո Ռայիի՝ Մադրիդի «Ռեալին» առաջարկվել է պայմանագիր կնքել Իկարդիի հետ, սակայն ֆուտբոլիստի գործակալին հայտնել են, որ ակումբը հետաքրքրված չէ այս տրանսֆերով։
Իկարդիի գործակալ Էլիո Լետերիո Պինոն ասել է, որ խոսել է Մադրիդի հետ:
«Մադրիդի «Ռեալը» Իկարդիի համար ոչ մի առաջարկ չի արել, բայց մենք շփվում ենք «Ռեալի» ներկայացուցիչների հետ»,- ասել է գործակալը։
Ընթացիկ մրցաշրջանում Մաուրոն ակումբի կազմում անցկացրած 21 խաղում դարձել է 16 գոլի հեղինակ: