Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Վիկտոր Բոնիֆեյսը իտալական թոփ-ակումբում կարիերան շարունակելու հնարավորություն ունի, հայտնում է Todofichajes-ը։
Ըստ աղբյուրի՝ 22-ամյա նիգերիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»։
Իտալական գրանդի ղեկավարները Բոնիֆեյսին դիտարկում են որպես սերբ Դուշան Վլահովիչի փոխարինող, ով մոտ ապագայում կարող է հեռանալ թիմից։
Ընթացիկ մրցաշրջանում Վիկտորը Բունդեսլիգայում անցկացրել է 12 հանդիպում, դարձել 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Աֆրիկացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո։