Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է թիմում ավագի դերի մասին: Մադրիդյան թիմի ավագի թևկապով ներկայումս հանդես է գալիս կենտրոնական պաշտպան Նաչո Ֆերնանդեսը։
«Պարտադիր չէ, որ թիմի ավագն անպայման լինի մեկնարկային կազմում: Նա պետք է առաջատար լինի, ինչպես Նաչոն, Մարսելոն, Սերխիո Ռամոսը։
Ճշմարտությունն այն է, որ Նաչոն շատ գոհ է իր դերից, բայց իհարկե բոլորը ցանկանում են ավելի շատ խաղաժամանակ ստանալ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը:
Այս մրցաշրջանում Նաչոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման և ստացել երկու դեղին քարտ։