Կատալոնական «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է «Ատլետիկո Պարանաենսեի» հարձակվող Վիտոր Ռոկեի ժամանման ժամկետների մասին, ով ի սկզբանե պետք է միանար ակումբին 2024 թվականի ամռանը։
Այնուամենայնիվ, ամեն ինչ գնում է նրան, որ բրազիլացին հունվարին կժամանի Բարսելոնա:
«Ամենայն հավանականությամբ, Ռոկեն մեր թիմին կմիանա հունվարին։ Առայժմ մենք վերջնականապես ոչինչ չենք որոշել, բայց ամեն ինչ գնում է նրան, որ Վիտորը կմիանա մեզ ձմռանը»,- ակումբի սպորտային տնօրենի խոսքերն է մեջբերում Barca Center-ը։
Հիշեցնենք, որ Ռոկեն մրցաշրջանի սկզբում ծնկի վնասվածք էր ստացել։ Ֆուտբոլիստը պետք է ապաքինվի մինչև հունվար։