Իտալիայի առաջնության 13-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կլինի «Յուվենտուս»-«Ինտեր» հանդիպումը։
Այդ խաղի մասին խոսել է միլանյան ակումբի մարզիչ Սիմոնե Ինձագին։ Նա կարծում է, որ երկու թիմերն էլ խաղադաշտում գործում են նույն կերպ՝ ունենալով նմանատիպ խաղաոճ։
«Սա կարևոր հանդիպում է լինելու: Կհանդիպեն նման խաղաոճ ունեցող երկու թիմեր: Շատ բան կորոշեն անհատական դիմակայությունները, որոնցում պետք է ցուցադրես քո լավագույն կողմերը»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress գործակալությունը։
«Ինտերը» մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է, «Յուվենտուսը» երկրորդն է: