«Բորնմուտի» վինգեր Ջասթին Կլյուվերտը ԱՊԼ-ի 13-րդ տուրի շրջանակում գոլի հեղինակ է դարձել «Շեֆիլդ Յունայթեդի» հետ խաղում (3-1):
Հոլանդացին դարձավ 21-րդ դարում երկրորդ խաղացողը, ով գոլ է խփել եվրոպական թոփ 5 լիգաներից յուրաքանչյուրում՝ Պրեմիեր լիգա, Լա Լիգա, Սերիա Ա, Լիգա 1 և Բունդեսլիգա:
Ավելի վաղ այսպիսի ցուցանիշ էր գրանցել միայն հարձակվող Ստեֆան Յովետիչը։
Կլյուվերտը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ռոմայում», «Լայպցիգում», «Նիցայում» և «Վալենսիայում»: