Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի խաղում Լոնդոնի «Արսենալը» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթանակ տարավ «Բրենտֆորդի» նկատմամբ (1-0):
Հանդիպման միակ գոլը խփեց գերմանացի հարձակվող Կայ Հավերցը։
«Ես չգիտեմ մեկին, ով ուրախ չի լինի Կայի գոլի համար: Հավերցն արժանի է դրան: Նա հիանալի խաղացող է։ Կայը հաղթանակ պարգևեց «Արսենալին» այս խաղում»,- BBC Sport-ին տված հարցազրույցում ասել է թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետան։
Երեկվա հաջողության շնորհիվ «Արսենալը» բարձրացավ Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին տեղ: Լոնդոնյան թիմն ունի 30 միավոր։