«Միլանի» հարձակվող Ֆրանչեսկո Կամարդան ակումբի կազմում իր նորամուտը նշել է 15 տարեկան 8 ամսականում։
2008 թվականին ծնված հարձակվողը խաղադաշտ է դուրս եկել Իտալիայի առաջնության 13-րդ տուրի՝ «Ֆիորենտինայի» հետ հանդիպման ավարտից հինգ րոպե առաջ։
Նախկինում Ա Սերիայի պատմության ամենաերիտասարդ դեբյուտանտը «Բոլոնիայից» Ուիսդոմ Ամին էր, ով խաղադաշտ դուրս եկավ 2021 թվականի մայիսին «Ջենովայի» դեմ խաղում: Կիսապաշտպանն այդ ժամանակ 15 տարեկան 9 ամսական էր։
Կամարդան այս մրցաշրջանում անցկացրել է 13 հանդիպում միլանյան ակումբի երկրորդ թիմի կազմում՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։