Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը գոլի հեղինակ է դարձել «Լիվերպուլի» հետ երեկ կայացած խաղում։
Հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Այսպիսով, Հոլանդը Անգլիայի Պրեմիեր լիգայում հասավ 50 գոլի շեմին ու դա արեց այս մրցաշարի պատմության մեջ բոլորից արագ։ Նրանից դա անելու համար պահանջվեց ընդամենը 48 հանդիպում։
Նախորդ ռեկորդը պատկանում էր «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Էնդի Քոուլին, ով 65 խաղում դարձել է 50 գոլի հեղինակ։