Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրում «Միլանը» հյուրընկալել էր «Ֆիորենտինային»։ Հանդիպումն ավարտվեց «Միլանի» հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Խաղի միակ գոլը դաշտի տերերի կազմում խփեց Տեո Էռնանդեսը՝ առաջին կեսի վերջնամասում հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
«Միլանը» 26 միավորով 3-րդ տեղում է։ «Ֆիորենտինան» 20 միավորով 6-րդն է։