«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է այն խնդիրների մասին, որոնք իր առջև դրել են անգլիական ակումբի ղեկավարները։
««Մանչեսթեր Յունայթեդն» ինձ հետ պայմանագիր չի կնքել, որպեսզի իմ թիմը խաղա այնպես, ինչպես «Այաքսը»։ Ինձ հետ պայմանագիր են կնքել, որպեսզի մեր ակումբն անընդհատ հաղթի։
Ղեկավարությունը ցանկանում է, որ ես զարգացնեմ մեր նախագիծը՝ «Այաքսի» նմանությամբ: Մենք պետք է ավելի հաճախ հաղթենք հանդիպումները արկածային ճանապարհով։ Կարծում եմ, որ ես արդեն կարողացել եմ դա ցույց տալ մի քանի խաղերում»,- Տեն Հագի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Կարմիր սատանաները» ներկայումս զբաղեցնում են Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ Տեն Հագի գլծավորած թիմը 12 տուրից հետո վաստակել է 21 միավոր։
























































