Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Լիվերպուլին»։ Հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։
Խաղի հաշիվը 27-րդ րոպեին բացեց Էրլինգ Հոլանդը։
Հյուրերից պատասխան գոլը 80-րդ րոպեին խփեց Տրենտ-Ալեքսանդր Առնոլդը։
«Մանչեսթեր Սիթին» 13 խաղից հետո 29 միավորով առաջին տեղում է։ «Լիվերպուլը» 28 միավորով 2-րդն է։
























































